Sunday, 05 07 2026
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում

Մաքսային ստուգումներն ավելի հասցեական են դարձել. Վարդան Հարությունյան

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը ներկայացրեց անցած ամիսների ընթացքում կոմիտեի վարչարարական նախաձեռնությունները: Նա ընդգծեց, որ ընդլայնվել է մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդի կիրառությունը, որի տեսակարար կշիռը հասել է 68 տոկոսի։ «2016թ. դեկտեմբերի 1-ից գործում է մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգը՝ ապահովելով հայտարարատուի ժամանակի խնայողություն, մա քսային մարմնի պաշտոնատար անձանց և հայտարարատուի միջև շփման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցում։ Այս ընթացքում էլեկտրոնային եղանակով ներկայացվել է մաքսային արժեքի շուրջ 7 հազար 120 հայտարարագիր։ Կառավարության որոշման համաձայն՝ էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրում կարող է իրականացնել տնտեսվարող սուբյեկտն իր գրասենյակից՝ չունենալով մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում»,- նշեց Հարությունյանը:

Նա հավելեց, որ ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմեքենաների ներմուծման ժամանակ հնարավորություն է տրվել մաքսային արժեքի որոշման նպատակով օգտագործել տվյալ տրանսպորտային միջոցի ձեռքբերման շուկայի մասին համացանցում առկա տվյալները, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը հնարավոր է ճշտել տեղում՝ մասնագիտացված մաքսատան համակարգիչների միջոցով։ «Բարելավվել են նաև մաքսային հսկողության ընթացակարգերը։ Այդ նպատակով հսկողությունը հիմնականում տեղափոխվել է հետբացթողումային փուլ, ինչպես նաև մշակվել է ռիսկայնության աստիճանի գնահատման նոր համակարգ։ Ընթացակարգերի կատարելագործման արդյունքում հաստատված ռիսկերի չափանիշների հիման վրա արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող սուբյեկտները տարբերակվել են ըստ ռիսկի ցածր, միջին և բարձր մակարդակի»,- մանրամասնեց ՀՀ ՊԵԿ նախագահը:

Նրա խոսքով`ավելի հասցեական են դարձել մաքսային ստուգումները, իրավասու գերատեսչություններից կամ այլ երկրների մաքսային մարմիններից կատարված ճշտումների հիման վրա իրականացված բազմակողմանի վերլուծությունից հետո են միայն մաքսային ստուգման նպատակով առանձնացվել բարձր ռիսկայնություն ունեցող կազմակերպությունները։ Ակնկալվում է, որ ռիսկերի կառավարման համակարգի ներդրումը հանգեցնելու է մաքսային մարմնի կողմից ֆիզիկական զննումների թվի էական կրճատմանն ու դրանց արդյունավետության բարձրացմանը։

Վեց ամիսների ընթացքում հետբացթողումային հսկողության վարչությունն իրականացրել է 13 մաքսային ստուգում։ Արդյունքում, լրացուցիչ հաշվարկվել են ավելի քան 530 մլն ՀՀ դրամի մաքսատուրք և հարկ։ Նույն վարչության կողմից վեց ամիսների ընթացքում հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման 93 դեպք, 11-ը՝ ԵԱՏՄ բեռների մասով։ Խախտումներն առավելապես վերաբերել են թմրանյութերի ներկրմանը, բեռների չհայտարարագրմանը կամ սխալ հայտարարագրմանը։

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում