Friday, 05 06 2026
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

Խորհրդարանի «ծնկի գալու» պատմականությունը

Մայիսի 18-ին կայանալիք վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը, ամենայն հավանականությամբ, վարելու է Նապոլեոն Ազիզյանը: Չէ, այստեղ որևէ դավադրություն, իշխանության միջամտություն կամ այլ երևույթ գոյություն չունի: Պարզապես Ազիզյանը խորհրդարանի ամենատարեց պատգամավորն է, բայց խոստովանեմ՝ խորհրդանշական է, որ օրենսդիր մարմնի աշխատանքային մեկնարկը հենց նա է տալու: Մանդատային սկանդալի կիզակետում հայտնված պատգամավորն ապացուցեց, որ որևէ սկզբունք չունի` դատարանում Ծառուկյանի դեմ կռիվ տվողից վերածվելով վերջինիս ոտքերի առաջ մանդատ դնողի:

Նույն կերպ, անսկզբունք է մեր խորհրդարանը` հավաքական առումով, և նաև անհատապես` չնչին բացառությունները չհաշված: Այս մարդիկ խորհրդարան են հասել ամենաստոր ճանապարհներով` «վերևներին» քծնելով, «ներքևներին» ահաբեկելով: Նրանք պատրաստ են սակարկության առարկա դարձնել Հայաստանի ինքնիշխանությունը, Ղարաբաղը, միայն թե երաշխավորված լինի իրենց արտոնյալ վիճակը: Եթե վաղը կամ մյուս օրը այս խորհրդարան բերվի ԵՏՄ-ին, ՀԱՊԿ-ին կամ հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող որևէ փաստաթուղթ, նույն «հորթային» հրճվանքն ու միասնությունն է լինելու, ինչի ականատեսը դարձել ենք անցած խորհրդարանի պարագայում:

Այսօր բոլորը երդվում են Սերժ Սարգսյանի «արևով», վաղը հերթ են կանգնելու իրենց անվերապահ աջակցությունը Կարեն Կարապետյանին կամ Վիգեն Սարգսյանին հայտնելու համար: Մեր խորհրդարանի մեծամասնությանը միավորում են սկզբունք չունենալու քաղաքական անմեղսունակությունը, մարդկային ողբերգությունը: Նապոլեոն Ազիզյանի «պատմականությունը» կարող է ավարտվել խորհրդարանի հենց անդրանիկ նիստում, որովհետև դրանից հետո, թերևս, նա կատարելու է մանդատը Ծառուկյանի ոտքերի առաջ դնելու «սրբազան ծեսը»:

Գուցե պարադոքսալ հնչի, սակայն ժամանակավորության բարդույթն ուղեկից է ամբողջ խորհրդարանին: Հայաստանում ամեն բան հարաբերական է, նույնիսկ Սահմանադրությունն ու դրա փոփոխությունները, խորհրդարանական համակարգն ու խորհրդարանի բացառիկ դերը: Այս խորհրդարանի «պատմականությունն» ավարտվելու է մեկ տարի հետո, երբ կընտրվի երկրի ղեկավար վարչապետը, և ԱԺ-ն իր հավաքական մանդատը կդնի նոր «տիրոջ» ոտքերի առաջ: Քաղաքականության մեջ պատահական ոչինչ չի լինում: Ու ճակատագրի հեգնանքով` մենք թերևս ունենալու ենք ամենաանդեմ խորհրդարանը, որն իր հնգամյակի ընթացքում գուցե մի քանի «տերեր» փոխի` «ծնկի գալու» իր միակ ֆունկցիան ըստ արժանվույն կատարելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում