«Հայկական ժամանակ» օրաթերթի ունեցած տեղեկություններով, Ռուսաստանը չի պատրաստվում «ներել» դեռ 2009 թվականին Հայաստանին տված 500 միլիոն դոլարի վարկը:
ՀՀ կառավարությունում հույսեր ունեին, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին հայտարարությունից հետո ռուսական կողմը կների այդ պարտքը՝ որպես «բարի կամքի դրսևորում»: Այդ վարկը Հայաստանը ստացել է երկարատև ու դժվարին բանակցություններից հետո: Ընդ որում, այդ պարտքը ծանր պայմաններով էր տվել՝ տարեկան մոտ 4 տոկոս տոկոսադրույքով: Այն համարվում է Հայաստանի վարկային պորտֆելում ամենածանր վարկերից մեկը:
Թերթի տեղեկություններով, առավելագույնը, որին համաձայն է ռուսական կողմը այս պահին, վարկի վերակառուցումն է, այսինքն դրա սպասարկման համար վճարումների հետաձգումը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:












































