Thursday, 06 06 2024
10:45
ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Ադրբեջանի քաղհասարակության անդամների շարունակական ձերբակալություններով․ Մեթյու Միլլեր
Մայրաքաղաքի առանձին հատվածներում արգելվելու է շրջիկ երաժիշտների գործունեությունը
ԵԽ զեկույցի համաձայն՝ Թուրքիան ազատազրկման ամենաբարձր մակարդակն ունի, Հարավային Կովկասում Հայաստանի ցուցանիշն ամենացածրն է
10:30
«Մոսկվան պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին». ՌԴ դեսպան
Բողոքի ակցաիներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 29-ամյա երիտասարդը կալանավորվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Հրդեհ՝ սուպերմարկետին կից շինությունում
Անհասկանալի կլիներ, եթե Երևանը դեմ քվեարկեր. առաջին անգամ չէ, որ ՀՀ-ն քվեարկում է Վրաստանի օգտին
Հրդեհ Արմաշում․ երեխաները դուրս են բերվել տնից
Եկեղեցին քաղաքականության մեջ է ներգրավում կրիմինալին. սա լուրջ մարտահրավեր է
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը
Ինչու են ներկաները վախենում միայն «նախկինների» վերադարձից. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր մեքենա եւ ԱԺ-ից աշխատանքի վարձատրության բարձրացում. Սիսակ Գաբրիելյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Իրանի «միջուկային ապագայի» հի՞ն, թե նոր հեռանկար
Փաշինյանի իշխանության «հաշվեհարդարի» հերթը եկեղեցունն է. Արսեն Թորոսյանը առաջարկել է փակել «Շողակաթ» Հ/Ը-ն. «Ժողովուրդ»
Այս անգամ հերթը «Եղնիկներ» – ի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանինն է. Միքայել Արզումանյանի դատը շարունակվում է. «Ժողովուրդ»
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել

Զուգահեռ մեծամասնություն և կառավարման նոր մոդել Հայաստանում

60 տարի պաշտոնավարելու մասին հայտարարությամբ ոստիկանապետ Վովա Գասպարյանն, իհարկե, իր ամպլուայի մեջ էր՝ էպոտաժա-տեսարանային, որ հաճախակի նախընտրում է ներկայացնել ոստիկանապետը հանրությանը: Դա նաև Վովա Գասպարյանի ինքնապաշտպանական բնազդը կամ մարտավարությունն է, առանց որի Հայաստանի իշխող համակարգում հնարավոր չէ պաշտոնավարել նույնիսկ 60 րոպե: Հատկապես մի փուլում, երբ բազմաթիվ են անորոշությունները և դրանից նաև ամենագլխավորը՝ Սերժ Սարգսյանի հետագա կարգավիճակը:

Մյուս կողմից, ոստիկանապետի հայտարարությունը բացի նրա ոճի հերթական արտացոլումից, նաև իր մեջ պարունակում է իրավիճակի որոշակի ինդիկատոր: Բանն այն է, որ անորոշության պայմաններում կարող է որոշակի լինել մի բան՝ իրավապահ համակարգի դերը: Իշխանության մեջ ներկայումս անցումային և անորոշության փուլով պայմանավորված, ըստ էության կաթվածահար են կենսագործունեության այսպես ասած քաղաքական մեխանիզմները: Այդ պայմաններում անգնահատելի է դառնում իրավապահ համակարգի, մասնավորապես ոստիկանության դերը: Հատկապես, երբ խոսքն այլևս խորհրդարանական կառավարման անցման մասին է, որտեղ մեծ հաշվով անորոշության նվազագույն մի չափաբաժին լինելու է միշտ՝ քանի որ չկա բուրգի գագաթ նախագահի պաշտոնը:

Իրավապահ համակարգի դերը այդպիսով շեշտակի աճում է ոչ միայն անցման փուլում, այլ նաև հենց նոր մոդելի գործունեության ժամանակաշրջանում: Ոստիկանապետ Գասպարյանը 60 տարվա ոստիկանապետության մասին խոսում է հենց այդ համատեքստում, ակնարկելով, որ ինչպիսին էլ լինի հանգուցալուծումը, ով էլ հայտնվի 2018-ին վարչապետի պաշտոնում կամ տիրի խորհրդարանական մեծամասնությանը, չի կարողանալու յոլա գնալ առանց ոստիկանության: Ընդ որում, չի կարողանալու հենց տիրելու կամ վարչապետի պաշտոնում հայտնվելու համար ներիշխանական պայքարի պրոցեսից: Այլ կերպ ասած, Վովա Գասպարյանն ակնարկում էր, որ, ոչ թե ինքն է պայքարում մնալու համար, այլ մնալ ցանկացողներն են պայքարում իր համար: Տվյալ դեպքում խոսքը առնվազն Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի մասին է, եթե չավելանա հավակնորդների շրջանակը մինչև 2018-ի ապրիլ, թեև դրա հավանականությունը խիստ փոքր է, գրեթե զրոյական:

Ըստ էության, Հայաստանն այդ իմաստով անցել է ոստիկանական կառավարման մոդելի՝ դե ֆակտո, ոչ թե խորհրդարանական:

Եվ եթե դիտարկվում է 60-ամյա պաշտոնավարման մասին հայտարարությունը, որն իհարկե առիթ է տվել հանրության շրջանում բազմաթիվ կեսկատակ մեկնաբանությունների , ապա դրա խորքում իրականում հարցն ավելի լուրջ է եվ խոսքը տվյալ պարագայում վերաբերում է ոստիկանական կառավարման մոդելին՝ որքան է այն ձգվելու, ավարտվելու՞ է անցումային փուլով, խորհրդարանական մեծամասնությանը զուգահեռ Հայաստանում գործելու է կառավարման առումով առավել ազդեցիկ զուգահեռ ոստիկանական մեծամասնությունը:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում