.Հարավկորեացի ռեփեր PSY-ը երկու նոր տեսահոլովակ է հրապարակել, որոնցից յուրաքանչյուրը մի քանի ժամվա ընթացքում ավելի քան մեկ միլիոն դիտում է արձանագրել:
ILUVIT վերնագրով հոլովակում հանդես է գալիս ճապոնացի երգիչ Պիկո Տարոն, որի Pen-Pineapple երգը Billboard-ի աղյուսակում է: Երկրորդ հոլովակի անունը New Face է:
Ռեփեր PSY-ը հայտնի է իր Gangnam Style հիթով: Երգի տեսահոլովակը համացանցում ավելի քան երկու միլիարդ դիտում է արձանագրել: Ռեփեր PSY-ը Billboard Music Awards-ի մրցանակին արժանացած հարավկորեացի առաջին երգիչն է:









































