Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ Սիրիայի քրդերին զենք մատակարարելու ԱՄՆ-ի որոշումը հանդիսանում է «ճգնաժամ ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջև», հայտնում է Associated Press-ը:
Նրա խոսքերով` Թուրքիան «իրավունք ունի» Սիրիայում պաշտպանել իր ազգային շահերը:
Նա նաև հայտարարել է, որ Անկարան չի կարող աջակցել Սիրիայի քրդերի հետ կապված գործողությանը:












































