Ուկրաինական «Անտոնով» պետական ձեռնարկությունը է թուրքական Turkish Aerospace Industries կենտրոնի հետ համագործակցության հուշագիր է ստորագրել տարբեր մոդիֆիկացիաների անօդաչու թռչող սարքերի զարգացման և արտադրության համար, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար, չորեքշաբթի օրը հայտնել է Ukroboronprom պետական կոնցեռնի մամլո ծառայությունը:
Հաղորդվում է, որ այդ պայմանավորվածություններին հասել են IDEF-2017 ռազմատեխնիկայի 12-րդ միջազգային ցուցահանդեսում՝ Ստամբուլում:
Հուշագիրը նախատեսում է նաև համագործակցություն ավիացիոն տեխնիկայի, ցամաքային համակարգերի և նոր նախագծերի զարգացման և արտադրության ոլորտում Ուկրաինայի և Թուրքիայի զինված ուժերի համար:








































