Ավարտվել է Թրամփ-Լավրով հանդիպումը, որը տևել է 40 րոպե: Հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել մամլո ասուլիսով: ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ զրույցի ընթացքում Թրամփը հաստատել է իր պատրաստակամությունը երկու երկրների միջև խնդիրների լուծման վերաբերյալ:
Լավրովը հավելել է, որ Թրամփի և պետքարտուղար Թիլերսոնի հետ քննարկել են միջազգային արենայում Ռուսաստան-ԱՄՆ համագործակցության վերաբերյալ հարցերը:
Լավրովի խոսքով՝ Թիլերսոնի հետ իրենք որոշել են, որ միջազգային խնդիրները պետք է լուծել համագործակցելով:








































