Thursday, 04 06 2026
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայաստանը պետք է ղեկավարեն լավագույնները․ Ժամանակն է բարձրացնել պետական մտածողության նշաձողը
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Կրկնուսույցի պարտադրանքը կրթական համակարգի ձախողումն է
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Գլուխը բարձր է լինում, երբ պետությունդ քոնն ես զգում
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Սեփական եսից վեր կա միայն մեկ բան՝ Հայաստանը
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին

Փոփոխության գրավականը ճանաչումն է

Հայաստանում աննկատ կերպով ձևավորվել է երկու իրականություն՝ «ֆեյսբուքյան» և դրանից դուրս: Այս երկու իրականություններում հաճախ նույն օրակարգն է, նույն հետաքրքրություններն ու մտահոգությունները: Բայց հազվադեպ չէ նաև, որ կարևորագույն հարցերում առկա են մեծ տարբերություններ՝ երկու այդ իրականություններն ապրում են լիովին այլ կողմնորոշիչներով, այլ առաջնահերթություններով, օրակարգով, պատկերացումներով:

Այս տեսակետից, «Ֆեյսբուքը» եռում է Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշումից, հնչում է կոշտ քննադատություն, նախաձեռնվում են բողոքի ակցիաներ, իսկ դրանից դուրս ոչ միայն անտարբերություն է և հանգիստ՝ անցորդներին անգամ սակավամարդ բողոքի ակցիաները ոչինչ չեն ասում, այլ նույնիսկ հակառակ տրամադրություններն են առկա՝ գոհունակություն Հայաստանի իշխանությունների կայացրած որոշումից: Այս գոհունակությունն առկա է և Երևանում, և հատկապես Երևանից դուրս՝ մարզերում, մարզկենտրոններում և գյուղերում: Հաճախ այս ամենը սոցցանցերում չի էլ նկատվում, մինչդեռ սա առավել ազդեցիկ, առավել ծանրակշիռ և գերակա իրականությունն է, որը ինքնին ակտիվ չէ, ինչպես սոցցանցայինը, սակայն առավել ազդեցիկ է, որովհետև լայնածավալ է: Իսկ ակտիվ քաղաքացիները սրանից հաճախ նաև զարմանում են, զայրանում, թե ինչպես կարող է որևէ մեկը դրական համարել Մաքսային միությանն անդամակցումը, ինչպես կարող է ողջունել, հույս ունենալ, որ դա տնտեսական հնարավորություններ է բացելու, օգնելու է լավ ապրել և այլն:

Այո՛, ինչպե՞ս կարելի է: Բայց, ինչպե՞ս կարող է երկրում չգտնվել գոնե մեկ-երկու ազդեցիկ քաղաքական ուժ, որը այս մասին հստակ դիրքորոշում կհայտնի, որը կփորձի հենց այդ բանը բացատրել հասարակությանը, որը կփորձի հասարակության աչքերը բացել ու ցույց տալ, որ իրականում Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի որոշումը միայն նրա և նրա շրջապատի համար է լավ լինելու, իսկ հասարակության համար լավ կարող է լինել միայն Հայաստանում համակարգային փոփոխությունների դեպքում: Բայց համակարգային փոփոխությունները կանխելու համար էլ հենց իշխանությունները մտել են Մաքսային միություն: Եթե երկրում չկա որևէ ազդեցիկ ընդդիմադիր ուժ, որ հասարակությանը մեկը մյուսից մեծ խոստումներ և հեղափոխական կարգախոսներ անելուց, իշխանություններին մեկը մյուսից սուր քննադատության ենթարկելուց բացի, ոչ մի թթու, կծու կամ դառը բառ պատրաստ չէ ասելու Մաքսային միության հասցեին, ապա ինչ կա զարմանալու, որ հասարակության մեծ մասն այդ միությունը տեսնում է որպես հնարավորություն, ոչ որպես անկախ պետության կապիտուլյացիա: Չէ՞ որ հասարակական կարծիքը այդպես է ձևավորվում:

Ո՞վ է մինչև հիմա հետևողականորեն աշխատել հասարակության հետ այդ թեմայով, որպեսզի հասարակությունից էլ այլ կարծիք պահանջի: Բացառությամբ մի քանի լրատվամիջոցների, ո՞վ է հասարակության հետ խոսել Եվրոպայի հետ հարաբերությունները սերտացնելու անհրաժեշտության, կարևորության, Եվրոպան միայն համասեռամոլների որջ պատկերացնելու անթույլատրելիության, սխալականության և մոլորության մասին, ո՞վ է համարձակվել հասարակության առաջ բացահայտել այն հակահայկական գործողություններն ու ռազմավարությունը, որ Մաքսային միության կնքահայր Ռուսաստանը կիրառել է վերջին տարիների ընթացքում: Բոլորը զբաղված էին և մինչև հիմա զբաղված են զուտ իրենց քաղաքական հաշիվներն իշխանությունների հետ պարզելով, մեկ հաշտվում են, իրար պաշտոններ ու պատիվ տալիս, հետո իրար հետ նորից գժտվում են և անցնում հակամարտության:

Ծովը կողքն է, ինչ կուզեք արեք, սակայն ոչ ոք թող չզարմանա, որ հասարակությունը ողջունում է Մաքսային միությունը: Առավել ևս, որ Հայաստանի անկախության դեռ կեսից էլ առաջ սկսվել է հասարակության մեջ հետևողականորեն նոստալգիկ տրամադրությունների խթանումը՝ առ Խորհրդային Միություն: Հատկապես 98-ի իշխանափոխությունից հետո ՀՀՇ-ի կառավարման շրջանը դարձնելով տոտալ քննադատության թիրախ և բոլոր խնդիրները տարիներ շարունակ վերագրելով հենց այդ` «նախկին իշխանություններին», Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում ձևավորվեց մի մտայնություն, որ անկախության առաջին տարիները ասոցացվել են տոտալ թալանի հետ:

Իհարկե, եղել է թալան, համատարած յուրացումներ, սակայն ընդամենը քաղաքական նպատակներով մի ողջ ժամանակաշրջանի առավելապես նման բնորոշում տալով, ինքնաբերաբար վարկաբեկվում էին անկախության առաջին տարիները, հասարակության գիտակցության մեջ արմատավորվում և ճյուղավորվում էր այն մտայնությունը, որ անկախությունը թալանից և սովից բացի, այլ բան չբերեց: Սրան, բնականաբար, նպաստում էր սոցիալական վատ իրավիճակը, այսինքն` այդ իրավիճակը պարարտ հող էր նման տրամադրությունների և մտայնության արմատավորման ու ամրապնդման համար: Եվ ԽՍՀՄ կարոտաբաղձությունը սկսեց տոտալ բնույթ կրել, սկսեց ամրանալ «որտեղ հաց, այնտեղ կաց» մտայնությունը, ինչը հասարակության մեջ անկախության գաղափարը սպանեց որպես առաջնորդող արժեք: Սա էլ իր հերթին թույլ տվեց սոցիալական թերմացքի միջոցով լեգիտիմացնել և ինստիտուցիոնալացնել կոռուպցիան, որի արմատները մինչև 98-ն էին սկսել ձևավորվել:

Արդյունքում, Հայաստանի հասարակությունը շատ արագ վերադարձավ հացի ու երշիկի կոնցեպցիային` դառնալով լիովին կառավարելի: Սկսեցին վերականգնվել նաև խորհրդային տոները, օրինակ` մարտի 8-ը, այդպես էլ թույլ չտալով ավանդույթ դարձնել ապրիլի 7-ը: Սկսեց լայն տարածում ստանալ զանազան պարգևներով և մեդալներով մտավորականներին յուրացնելու, լռեցնելու, տիկնիկ սարքելու խորհրդային բարի ավանդույթը: Եվ այս անիվը պտտվում է արդեն մինչև այսօր: Հետևաբար` զարմանալի ոչինչ չկա, որ Հայաստանի հասարակությունը «Ֆեյսբուքից» դուրս տոտալ կերպով մտածում է այնպես, որ «Սերժ Սարգսյանը հազիվ մի լավ բան արեց», ինչպես տարբեր քաղաքացիների հետ իրենց զրույցներն են մեջբերում զարմացած ու զայրացած շատ օգտատերեր: Եվ սա է նաև Հայաստանի հասարակության և պետության գլխավոր խնդիրներից մեկը, որ երկրում համակարգային փոփոխությունների համար պայքարող հանրույթի համար հասարակական մտածողությունը զարմանալի է, այսինքն` անիմանալի, քիչ ծանոթ: Մինչդեռ առանց հասարակությանը հանգամանալից ճանաչելու` հնարավոր չէ փոխել թե հասարակությանը, թե որևէ բան նրա համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում