Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել Անվտանգության խորհրդի անդամների հետ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Միացյալ Նահանգներ այցի նախաշեմին: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և նրա ամերիկացի գործընկերոջ հանդիպման համատեքստում, որը նախատեսված է այսօր, խորհրդակցությանը քննարկվել են ռուս-ամերիկյան հարաբերություններին առնչվող թեմաներ»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Լավրովը եռօրյա այցով գտնվում է Միացյալ Նահանգներում, որտեղ այսօր հանդիպելու է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով՝ հանդիպումը նախատեսված է Վաշինգտոնի ժամանակով ժամը 10:30-ին:









































