Սենատոր Լարիսա Ուոթերսը դարձել է առաջին կին քաղաքական գործիչը, որը երեխային կրծքով կերակրել է Ավստրալիայի խորհրդարանում:
Կանաչների կուսակցության անդամը երկու ամսական դստերը կերակրել է երեքշաբթի քվեարկության ժամանակ: Ավստրալիայի խորհդարանը դեռ անցած տարի թույլատրել էր կրծքով կերակրել լսումների ժամանակ, սակայն դեռևս ոչ մի քաղաքական գործիչ չէր օգտվել այդ հնարավորությունից:
Կրծքով կերակրելու պաշտոնական թույլտվություն Ավստրալիայում տրվել է 2015թ. ծագած սկանդալից հետո, երբ նախարար Քեյլի Օ՛Դվաերին առաջարկել էին կթել կաթը, որպեսզի կարողանա առանց ընդմիջումների կատարել գործառույթները խորհրդարանում:











































