Հարավային Կորեայի նոր նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ պատրաստ է այցելել Հյուսիսային Կորեա՝ երկկողմանի հարաբերությունները բարելավելու համար: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին նա հայտարարել է Սեուլում երդմնակալության արարողությանը:
«Պատրաստ եմ անհապաղ մեկնել Վաշինգտոն, եթե անհրաժեշտ լինի: Կուղևորվեմ Պեկին և Տոկիո, եթե համապատասխան պայմաններ ստեղծվեն, կմեկնեմ նաև Փխենյան»,-ընդգծել է նա:
Բացի այդ Մուն Չժե Ինը խոստացել է լինի ժողովրդավար նախագահ, որը հաշվի է առնում քաղաքացիների կարծիքը:








































