Միջերկրական ծովում փախստականների երկու նավերի խորտակման հետևանքով զոհվել կամ անհետ կորել է 245 մարդ, փրկվել է միայն 50-ը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Սեսիլ Պույին՝ փոխանցում է «Անադոլու» գործակալությունը։
Մայիսի 5-ին Միջերկրական ծովում փախստականներով նավ է խորտակվել։ Տեղի ունեցածի հետևանքով անհետացել է 82 մարդ, 50 փրկված փախստականները հասցվել են Սիցիլիա։
Մայիսի 7-ին նավը, որում գտնվել են 170 փախստականներ, խորտակվել է Լիբիայի ափերի մոտ։ 163 մարդ անհետ կորած է համարվում, փրկվել են միայն 7 փախստականներ։
Եվրոպան վերապրում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենալուրջ միգրացիոն ճգնաժամը։









































