ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2017 թվականի մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող քաղաքացիների համար մշակել է բրայլյան գրատեսակով և խոշոր տառաչափով ձեռնարկներ, ինչպես նաև քվեաթերթիկի հատուկ կաղապար:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձեռնարկները հասցեատերերին է հանձնելու «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության միջոցով:









































