Monday, 06 07 2026
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար

Պերմյակովի՝ ՌԴ-ում պատիժը կրելու դեմ իրավական գործընթաց սկսել հնարավոր չէ. փաստաբան

Գյումրիում ռուս զինծառայողի կողմից Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանած Վալերի Պերմյակովի՝ Ռուսաստանում պատիժը կրելու փաստը զայրացրել է Ավետիսյանների իրավահաջորդներին: Նրանք ոչ մի կերպ չեն ցանկանում, որպեսզի ոճրագործը պատիժը կրի ՌԴ-ում, այլ ուզում են, որ մնա Հայաստանում, որպեսզի իրենց համար տեսանելի լինի, որ նա մինչև վերջ պատասխան կտա իր գործած հանցանքի համար:

Այս օրերին, երբ արդեն ռուսական լրատվամիջոցներն են գրում, որ Պերմյակովը պատիժը կրելու է Ռուսաստանում, տեղեկություններ կան, որ Ավետիսյանների իրավահաջորդները պատրաստվում են դատական գործընթաց սկսել Պերմյակովի պատժի կրումը Ռուսաստանում կրելու որոշման դեմ։

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրավական առումով այդ գործընթացի դեմ պայքար սկսել, դատական հայց ներկայացնել հնարավոր չէ, իսկ իրավական դաշտից դուրս այլ եղանակներով պայքար տանել ևս հնարավոր է: «Հարազատները, բնականաբար, դեմ են, որպեսզի Պերմյակովը տեղափոխվի Ռուսաստան: Իրենք ցանկանում են, որ Պերմյակովը մնա Հայաստանում, և տեսանելի ու վերահսկելի լինի պատժի կրման ընթացքը: Հիմնական պահանջը հենց դա է: Պարզապես խնդիրն այն է, որ իրավական առումով դժվարություններ կան: Խնդիրը համակարգված չի»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ Պերմյակովը հայկական իշխանության մոտ չի էլ գտնվում, որպեսզի պահեն կամ թույլ չտան նրան տեղափոխել ՌԴ: «Եթե հարցը շատ չոր դնենք, ապա մեծ հաշվով հարցն այն է, թե Ռուսաստանի Դաշնությունը Պերմյակովին կթողնի՞ Հայաստանում, թե՞ կտանի: Այսպես է խնդիրը: Պերմյակովը հիմա էլ գտնվում է իրենց մոտ, իրենց տարածքում: Իրենք են որոշում: Իսկ թե ներկա բանակցությունները ինչ ցույց կտան՝ պարզ կդառնա առաջիկայում»:

Եթե արդեն ռուսական լրատվամիջոցներն են Պերմյակովի տեղափոխման մասին գրում, կարելի՞ է եզրակացնել, որ հարցն արդեն որոշված է և իրավական, և քաղաքական առումով՝ հարցրինք Երեմ Սարգսյանին.«Հարցն էլ հենց դա է, որ դժվար է պատկերացնել, թե Ռուսաստանի Դաշնությունը Պերմյակովին կտա հայկական իշխանություններին, որովհետև այս դեպքում արդեն իրենք իրենց մոտ՝ ռուս ժողովրդին պետք է բացատրեն, թե ինչու տվեցին Հայաստանին: Եվ չեն կարող ասել, թե ինչու: Դրա համար ենթադրելի է, որ այս հարցով լուծում կլինի, հայկական կողմը բանակցությունների ընթացքում կփորձի լուծումներ գտնել: Համենայնդեպս, հույս ունենք, որ պետք է նման բան անեն»,- ասաց Սարգսյանը:

Փաստաբանի խոսքով՝ այս օրերին շատ է զուգահեռ անցկացվում Պերմյակովի և Հրաչյա Հարությունյանի միջև, իբրև թե նրանց փոխանակում են և այլն, բայց, նրա խոսքով, ոչ իրավական, ոչ բարոյական առումով այս երկու դեպքերի միջև զուգահեռ անցկացնելն անընդունելի է: «Այլ հարց է, որ ռուսական կողմը փորձի ինչ-որ քայլ անել և հարցը այդ լույսի ներքո ներկայացնել՝ մեղմելու համար իրավիճակը, բայց իրավական առումով որևէ կերպ, ոչ մի տիպի համեմատական հնարավոր չէ տանել»,- եզրափակեց Երեմ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում