Գերմանիայի իրավապահ մարմինները ձերբակալել են բունդեսվերի 27-ամյա ավագ լեյտենանտ Մաքսիմիլիան Տ.-ին, որը կակածվում է ահաբեկչություն նախապատրաստելուն մասնակցելու մեջ։ Այս մասին հաղորդում է Mitteldeutsche Zeitung պարբերականը։ Նշվում է, որ նա հանդիսանում է ապրիլի վերջին ձերբակալված 28-ամյա Ֆրանկո Ա.-ի համախոհը: Հերթական ձերբակալությունն իրականացվել է մայիսի 9-ին:
Մաքսիմիլիան Տ.-ն և Ֆրանկո Ա.-ն ծառայել են լեռնային հրաձիգների գերմանա-ֆրանսիական բրիգադում։ Բացի այդ նրանք նաև ընկերական հարաբերություններ են ունեցել: Քննության տվյալներով՝ նրանց ենթադրյալ հանցակիցը նաև 24-ամյա ուսանողն է Օֆենբախից, որը ևս ավելի վաղ ձերբակալվել է:
Նրանք կասկածվում են ահաբեկչություն նախպատրաստելու մեջ, որին զոհ կարող էին դառնալ այդ թվում փախստականներ:








































