Սեպտեմբերի 12-ին Տոկիոյի Յամահա-Գինզա կենտրոնում Ճապոնիայում Հայաստանի դեսպանության, նաև՝ «YAMAHA» և «ZEN-ON MUSIC» ընկերությունների նախաձեռնությամբ բացվեց Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված ցուցահանդես:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից հայտնում են, որ ցուցահանդեսում ներկայացված են մեծանուն կոմպոզիտորի հարուստ ստեղծագործական ուղին պատկերող լուսանկարներ, ստեղծագործությունների հավաքածուն, նրան նվիրված գրքերի ժողովածուն, տեսասկավառակներ ու ձայնասկավառակներ:
Տոկիոյի երաժշտասերների համար ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 15-ը, որից հետո մինչև տարեվերջ այն կտեղափոխվի Ճապոնիայի Օսակա և Նագոյա քաղաքներ:








































