Հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 4-ին Լիոնում ձերբակալվել է «օրենքով գող» Ռամազ Ջինչարաձեն, որը Իտալիայի իշխանությունների կողմից հետախուզվում էր խարդախության ու հանցավոր կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով, հայտնում է «Փրայմ Կրայմը»:
Ջինչարաձեին հայտնաբերելու օպերացիային ներգրավված է եղել մոտ 40 ոստիկան, որոնողական աշխատանքներն իրականացվել են Լիոնի 8-րդ շրջանում, որտեղ «օրենքով գողը» անցնում էր բժշկական հետազոտություն:
Ռամազի հետ միասին ձերբակալված են եղել նրա 3 ուղեկցորդները, որոնց բաց են թողել փաստաթղթերի ստուգումից հետո: Նրանցից ոչ ոք դիմադրություն ցույց չի տվել:
Ռամազը թբիլիսյան գողական կլանի ամենահեղինակավոր գործիչներից է: 2006թ. նա պատմության մեջ մտավ որպես առաջին «օրենքով գողը», որը պատժաժամկետ ստացավ Վրաստանում նոր մտցված հոդվածի համար, որը պատիժ էր սահմանում «անվան» համար (այսինքն՝ պատկանելություն գողական աշխարհին):
Նախանցած տարի Ռամազը ազատվեց Թբիլիսիի թիվ 7 մեկուսարանից ու արտագաղթեց Եվրոպա:
Սեպտեմբերի 5-ին Լիոնի դատարանը որոշում կայացրեց նրան Իտալիայի իշխանություններին հանձնել:









































