49-ամյա դերասանը նկատելիորեն ծերացել է: Նրան լուսանկարել են «Կատաղություն» նոր ֆիլմի նկարահանման հրապարակում՝ հայտնում է viva.ua-ն:
Երկրորդ աշխարհամարտի մասին պատմող ֆիլմի նկարահանումների համար Փիթը արմատապես փոխել է իր իմիջն ու զրկվել երկար մազերից:
Հիշեցնենք, որ ռեժիսոր Դևիդ Էյերի նոր ֆիլմը ամերիկյան տանկի անձնակազմի մասին է: Ֆիլմում իրադարձությունները տեղի են ունենում 1945թ.:











































