«Մեզնից շատերը շատ կոնֆերանսների են մասնակցում, սակայն դրանք ոչ մի ազդեցություն չեն ունենում աշխարհի վրա. աշխարհը գնում է մի ուղղությամբ, կոնֆերանսները՝ մեկ այլ ուղղությամբ. ես ուզում եմ, որ այսօրվա կոնֆերանսը այդպիսին չլինի,- այս մասին այսօր «Կրոնի ազատությունը Հայաստանում և Վրաստանում» թեմայով կոնֆերանսի ընթացքում ասաց «Եվրասիա համագործակցության հիմնադրամի» տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը՝ կոչ անելով կոտրել ավանդույթը, քանդել կոնֆերանսի ծեսը և խոսել այնպես, ինչպես պատգամել է Նարեկացին՝ ի խորոց սրտի:
«Որ ուղղությամբ է գնում աշխարհը. ինձ համար, մարդ, որը ծնվել է աթեիստական կոչված երկրում, մինչև հիմա ապշեցուցիչ են մեր աշխարհամասում և աշխարհում տեղի ունեցող դեպքերը: Ապշեցուցիչ է, երբ մարդիկ կրոնի անունը տալով՝ կարող են պայթեցնել հնադարյան ժառանգությունը…»,- նշեց Տեր-Գաբրիելյանը՝ անդրադառնալով կրոնական հողի վրա ծագած կոնֆլիկտներին:
«Այս պահին սահմանին մի երեխա նշան է բռնում և սպասում է, որ սահմանի մյուս կողմում գլուխը հանի մի ուրիշ երեխա, և կրակի: Նրանցից շատերը համոզված են, որ այդ ամբողջ կռիվը, թշնամությունը կրոնական պատճառով է, որ մի մասը քրիստոնյա է, մյուս մասը՝ մուսուլման… Ես ցանկանում եմ, որ այսօր սահմանագծին ոչ մի երեխա չզոհվի, իսկ մենք փորձենք ամեն ինչ անել, որ ինչ-որ բան փոխվի ավելի մասշտաբային»,- նշեց «Եվրասիա համագործակցության հիմնադրամի» տնօրենը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































