ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել հուղարկավորության թափորի վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 2, վիրավորվել՝ 8 մարդ: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 7-ի երեկոյան: Ոստիկանության հաղորդմամբ՝ երկու տղամարդ հրացաններից կրակ են բացել հուղարկավորության մասնակիցների վրա, որոնք հավաքվել էին, որպեսզի հարգեին նույն օրը կռվի հետևանքով սպանված մարդու հիշատակը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր քաղաքում տիրող իրավիճակը՝ նշելով, որ Չիկագոյում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Նրա խոսքով՝ միայն 2016թ. քաղաքում հրազենային զենքից սպանվել կամ վիրավորվել է ավելի քան 4000 մարդ:







































