Friday, 03 07 2026
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
09:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:50
Իրանի անվտանգության և արժանապատվության նոր մոդելը. Զարիֆի նոր հոդվածը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Նավթի գներն աճել են – 02/07/26
Լարսը բաց է
08:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
Ավտոճանապարհներն անցանելի են
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան

«Նախախորհրդարան»-ի մամուլի խոսնակին ծեծելու փաստով հարուցվել է քրգործ

«Նախախորհրդարան»-ի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանին ծեծի ենթարկելու փաստով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ սեպտեմբերի 4-ին Վարուժան Ավետիսյանը ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 17.40-ից 17.50-ի սահմաններում, Երևանի Հյուսիսային պողոտայի միջնամասում Արմեն Աղայանը, Արմեն Մկրտչյանը և 3-4 անհայտ անձինք վիճաբանել են իր հետ, ծեծի ենթարկել և պատճառել ֆիզիկական ցավ:

Դեպքի առթիվ 11.09.2013 թ. ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ «Վ. Ավետիսյանի մարմնական վնասվածքները վերին շրթունքի սալջարդ վերքի և արյունազեղման ձևով, պատճառվել են բութ առարկայի ներգործությամբ, հնարավոր է նշված ժամանակին և հանգամանքներում, որոնցից արյունազեղումը առողջության թեթև վնասի հատկանիշներ չի պարունակում, սալջարդ վերքը՝ առողջությանը պատճառել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքի հետ անմիջական պատճառական կապի մեջ գտնվող հետևանքների տևողությունը՝ ոչ պակաս վեց օրից և ոչ ավել քսանմեկ օրից»:

Նախաքննություն շարունակվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում