Փարիզի արևելքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու իրավապահ մարմինների աշխատակիցների միջև։ Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել այն բանից հետո, երբ բազմությունը սկսել է իրենց ուղղությամբ շշեր նետել։ Այս մասին հայտնում է Sputnik France-ը։
Ցուցարարները կարգախոսներ են հնչեցրել ընդդեմ «ֆաշիստների ու կապիտալիստների»։ Ցույցը տեղի է ունեցել Փարիզի 20-րդ օկրուգի Մենիլմոնտան շրջանում։
Նշվում է, որ ցուցարարների հիմնական մասը եղել է հակաֆաշիստական և անարխիստական կազմակերպությունների անդամներ։
Ինչպես արդեն հայտնի է՝ 66% ձայնով Ֆրանսիայի նախագահ է դարձել կենտրոնամետ Էմանուել Մակրոնը։









































