Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ երջանիկ է, որ նախագահի պաշտոնում Էմանուել Մակրոնին ընտրելով՝ ֆրանսիացիները կողմ են արտահայտվել ԵՄ-ին: Այս մասին Յունկերը գրել է Twitter-ում:
«Շնորհավորանքներ Էմանուել Մակրոնին: Ուրախ եմ, որ ֆրանսիացիներն ընտրել են եվրոպական ապագան: Միասին հանուն ավելի ուժեղ և արդար Եվրոպայի»,- գրել է Յունկերը:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նույնպես արձագանքել է Մակրոնի հաղթանակին. «Ֆրանսիան որոշել է ներդրում անել ապագայում: Պատրաստ եմ աշխատել Էմանուել Մակրոնի հետ և նոր ազդակ տալ մեր Միությանը: Կեցցե՜ Ֆրանսիան, կեցցե՜ Եվրոպան»,- գրել է նա իր թվիթերյան էջում:










































