ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայիններն Իրաքի հյուսիսում հարձակվել են ռազմաբազայի վրա, որտեղ ամերիկացի ռազմական խորհրդատուներ են գտնվել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի անվտանգության ուժերի աղբյուրներին։
Հաղորդվում է, որ երկու մահապարտներ գործարկել են պայթուցիկ սարքերը բազայի մուտքի մոտ։ Բազան գտնվում է Քիրկուկ նահանգում։ Եվ 3-ին ոչնչացրել են քրդական կազմավորումների մարտիկները։ Հարձակման հետևանքով 6 մարդ է վիրավորվել։
Ավելի վաղ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված կոալիցիայի քրդական ջոկատները հետ են մղել ահաբեկիչների հարձակումը Սիրիայի Տաբկա քաղաքից հարավ-արևմուտք։ Ինչպես հայտնել է «Ալ-Մանար» հեռուստաալիքը՝ ԴԱԻՇ-ի գրոհայինները փորձել են զավթել այդ քաղաքի մատույցներում գտնվող ռազմական աերոդրոմը, սակայն հետ են շպրտվել։








































