Գերմանիայի մի շարք քաղաքներում մարիխուանայի օրինականացման պահանջով ցույցեր են անցկացվել։ «Գլոբալ երթ հանուն մարիխուանայի» ակցիային մասնակցել են երկրի 26 քաղաքների բնակիչները, այդ թվում Բեռլինի, Շտուտգարտի, Մյունխենի, Քյոլնի և Դյուսելդորֆի։
Այս տարի ակցիայի կարգախոսը եղել է հետևյալը՝ «Օրինականացումն իմաստ ունի»։
Կանեփի օրինականացման գերմանական միության ղեկավար Գեորգ Վուրթը հայտարարել է, որ դա թույլ կտա պետությանն ավելի շատ հարկեր ստանալ և նոր աշխատատեղեր ստեղծել։ Միավորման կայքում նշվում է, որ նաև հնարավոր կլիներ խուսափել ավելի քան 180 հազար քրեական գործերից, որոնք հարուցվել են 2016 թվականին։
Ավելի վաղ Գերմանիան օրինականացրել էր մարիխուանան բժշկական նպատակներով։


















































