Աշխարհի ամենատարեց ալպինիստ Մին Բահադուր Շերհանը մահացել է Էվերեստը կրկին նվաճելու փորձի ժամանակ։ Նեպալցի ալպինիստը կյանքից հեռացել է 85 տարեկանում։ Մահը վրա է հասել լեռնալանջի բազային ճամբարում՝ էվերեստը կրկին նվաճելու և լեռը բարձրացած ամենատարեց մարդը դառնալու փորձի ժամանակ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Շերհանի մահվան պատճառ է դարձել սրտային անբավարարությունը։
Նեպալը սահմանել է 16 տարեկանը որպես նվազագույն տարիք՝ մոլորակի ամենաբարձր կետը (8848 մ) բարձրանալու համար, սակայն վերին սահման չկա։ Ներկայում ամենատարեց մարդը, ով նվաճել է Էվերեստը, հանդիսանում է 80-ամյա ճապոնացի Յուիչիրո Միուրան։









































