Monday, 15 06 2026
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քաղաքացին պետք է գիտակցի անկախությունը. մամուլ

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը այսօրվա խմբագրականում գրում է.

«Որ Վլադիմիր Պուտինը մեր վիճակագրական ծա­ռայությունից ավելի լավ գիտի, թե քանի հոգի է ապրում Հայաստանում՝ բնական է: Ավելի ճիշտ, վի­ճակագրականն էլ գիտի, բայց պատճառներ ունի ճշմարտությունը թաքցնելու, իսկ Պուտինը չունի: Այստեղ ես առանձնապես նվաստացուցիչ բան չեմ տեսնում՝ գուցե ՌԴ նախագահին կարելի է թեթևակի կշտամբել ոչ նրբանկատ լինելու մեջ: Նվաստա­ցումն այլ տեղ էր:

 Ինչի՞ց էր ծագել այդ ամբողջ խոսակցությունը: Ռուսաստանցի գործարար Արա Աբրահամյանը իր երկրի նախագահին հավաստիացնում է՝ ՌԴ բոլոր հայերը ձեր կողքին են: Չգիտեմ՝ նա հիմքեր ունե՞ր նման բան ասելու, թե  ոչ՝ իրենց գործն է: Պուտինը կեսկատակ հարցնում է՝ իսկ Հայաստանի՞: Դրան հայազգի գործարարը պետ    է լուրջ պատասխաներ՝ Հայաստանի հայերը Ձեզ սատարելու կամ չսատա­րելու խնդիր չունեն, այդ մարդկանց հետ մենք գործ չունենք, որովհետև նրանք այլ երկրի քաղաքացիներ են:

 Կարծում եմ՝ նման պատասխանի համար ՌԴ նախագահը իր գործարարին չէր կախի, նույնիսկ բիզնեսից չէր զրկի:

 Ամեն ինչ հասկանալի է. Ղարաբաղ, ռազմաբազա, «Սմերչ», «Իսկանդեր», գազ և այլն: Հասկանա­լի է նաև, որ այս պայմաններում ռուս պաշտոնյա­ների, կուրղինյանատիպ քաղաքագետների, գուցե նաև շարքային քաղաքացիների մի մասի կողմից մեր հասցեին կլինի այն, ինչը իրենց լեզվով շատ դիպուկ կոչվում է «хамство»: (Չնայած այդ հարցում չափն անցնելը բումերանգի էֆեկտ է տալիս, բայց դա դարձյալ իրենց գործն է): Բայց նույնիսկ այս դեպքում կարելի է պահպանել արժանապատվու­թյունը, իսկ կարելի է նաև նվաստանալ, երբ դա քեզնից չեն պահանջում: Նույնիսկ խորհրդային տա­րիներին էր այդպես, և այդ առումով ինձ համար լավագույն օրինակներից մեկը Կարեն Դեմիրճյանն է, որը, բնականաբար, չէր հակադրվում Կենտրոնին, բայց մյուս կողմից՝ վիզը չէր ծռում: Նույնը կարելի է ասել 60-70-ականներին Խորհրդային Հայաստա­նում ապրող բազմաթիվ մտավորականների մասին:

 Չգիտեմ՝ Պուտինը Սովետից լա՞վ բան է ուզում ստեղծել, թե՞ Սովետից վատ՝ հավանաբար, գոնե տևական առումով այդ նոր միության երկրները կոչ­վելու են անկախ: Բայց բոլոր հանգամանքներում անկախությունը հիմնված է տվյալ ազգի ներքին ինբնագիտակցության վրա: Օրինակ՝ Բալթյան հան­րապետությունների բնակիչները մեծ մասամբ Սովե­տի 40 տարիների ընթացքում իրենց հոգու խորքում այդ մեծ երկրի քաղաքացի չէին զգում: Արդյոք նույ­նը կարելի՞ է ասել հայաստանցիների մասին: Այդ ներքին զգացողությունը ո՞ր չափով է պայմանավոր­ված ԵՄ-ով, ՄՄ-ով, Եվրասիայով կամ Ռուսաստա­նով:

 Անհատական մակարդակով նույնն է. ի վերջո բո­լոր հիմնական կրոնական ուսմունքները ցույց են տալիս ներքին ազատությանը հասնելու իրենց ճա­նապարհը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում