Վենեսուելայում նախագահ Նիկոլաս Մադուրոյի բռնապետության դեմ ցույցերի սկսվելուց հետո արդեն զոհվել է 37 մարդ, 717-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
«20 տարեկան վենեսուելացի ցուցարարը ուրբաթ օրը մահացել է այն բանից հետո, երբ նրա վրա կրակել են»,- ասված է հաղորդագրության մեջ: Պարբերականի տեղեկատվության համաձայն` երկրի դատախազությունը նախագահի դեմ ապրիլին սկսված ցույցերի սկսվելուց հետո զոհերի պաշտոնական հաշվառում է անցկացնում: Նախկինի պես 152 մարդ մնում է բանտում:








































