The Sunday Times անգլիական հրատարակչության տվյալներով՝ մեծ երաժիշտ Փոլ Մաքարթնին այժմ գլխավորում է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ կատարողների վարկանիշային ցուցակը: Լրագրողները պնդում են, որ եթե Փոլի ընդհանուր կարողությունը միացնենք նրա կնոջ կարողությանը, ապա այն կկազմի ավելի քան 780 միլիոն ֆունտ սթերլինգ:
The Sunday Times ամսագրի վարկանշային ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաեցնում է լեգենդար կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Ուեբերը. նրա եկամուտները 40 միլիոն ֆունտ սթերլինգով պակաս են Մաքարթնիների ընտանիքի եկամուտներից: Թոփ տասնյակում են նաև The Rolling Stones խմբի հիմնական մեներգիչ Միք Ջագերը և հանրահայտ մաեստրո Էլթոն Ջոնը:








































