Tuesday, 16 06 2026
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում

Եթե ԲՀԿ-ում չկարողանան հարցերը լուծել, դրանով կզբաղվեն իրավապահները. ՀՀԿ

Հայաստանի հանրապետական կուսակցությունը այլ քաղաքական ուժերի ներքին հարցերին չի խառնվում և որևէ կապ չունի «Ծառուկյան» դաշինքում առկա խմորումների հետ: Մայիսի 5-ին խորհրդարանական ճեպազրույցների շրջանակում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությանղեկավար Վահրամ Բաղդասարյանը` հակադարձելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե «Ծառուկյան» դաշինքում մանդատների բաշխման հետ կապված խնդիրներն ու դրա հետևանքով առաջացած խմորումները կազմակերպել է իշխող Հանրապետական կուսակցությունը` խորհրդարանում իր համար հավելյալ աջակցություն ապահովելու նպատակով: «Ես շատ շնորհակալ եմ, որ շատ բարձր եք գնահատում իշխանության դերը, որովհետև ես էլ եմ այն կարծիքին, որ Հայաստանում առանցքային քաղաքական ուժը Հանրապետական կուսակցությունն է: Բայց ևս մեկ անգամ ես հայտարարում եմ, որ դրանք իրենց կուսակցության ներքին հարցերն են, և մենք ուրիշի հարցերով չենք զբաղվում: Ինձ թվում է, որ յուրաքանչյուր խնդրի դեպքում անպայման պետք է մեղավորներ փնտրեն և թիրախում էլ, բնականաբար, պետք է հայտնվի իշխանությունը` Հանրապետական կուսակցությունը»,-  ասաց Բաղդասարյանը:

Նա հստակեցրեց, որ իրենք որևէ կուսակցության ներքին հարցերին չեն խառնվում: «Համբերեք ևս մի քանի օր, իրենք իրենց հարցերը կպարզաբանեն: Եթե ինքնուրույն չեն կարող պարզաբանել, դրանով կզբաղվեն իրավապահները»,- ասաց Բաղդասարյանը:

Հարցին, թե ի՞նչ նկատի ունի, երբ ասում է, որ դրանով կզբաղվեն իրավապահները, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե տվյալ քաղաքական ուժի ներկայացուցիչները դիմեն իրավապահ մարմիններին պարզաբանումների համար, իրավապահները կզբաղվեն դրանով: Այնտեղ կան վիճելի հարցեր, քանի որ մի մասը պնդում է, որ իրենք պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմումներ չեն գրել, մյուս մասն էլ պնդում է, որ դիմումներ կան, իսկ եթե վիճելի հարցեր են լինում, դրանք պարզաբանում են իրավապահ մարմինները: Կդիմե՞ն այդ անձինք իրավապահ մարմիններին, թե ոչ, ես չեմ կարող ասել: Ավելի լավ կլինի` իրենց հարցնեք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում