Vincent Kuo ալիքի ավստրալացի հեղինակը հրապարակել է YouTube-ում տեսանյութ, որում առանց արյան «պոկել» է իր մատները։ Կարճ ժամանակում տեսանյութը մոտ 2 մլն դիտման է արժանացել։
Մեկնաբանություններում օգտատերերը խոստովանում են, որ թեև գիտակցում են, որ տեսանյութում տեղի ունեցողը պարզապես հնարք է, սակայն միևնույնն է՝ չեն կարողանում հասկանալ, թե ինչպես է երիտասարդը «պոկում» մատները, իսկ հետո տեղը դնում։
Օգտատերերից ոմանք կարծում են, որ նա հատուկ էֆեկտներ է կիրառել։ Մյուսները կատակել են՝ ասելով, որ չէին ցանկանա հանդիպել Վինսենտի հետ, քանի որ դա կարող է ավարտվել իրենց մարմնի մասերի հանկարծակի կորստով։











































