Friday, 05 06 2026
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին

Տարոն Մարգարյանը հանդիպել է Սոպոտի քաղաքապետի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լեհաստանի Սոպոտ քաղաքի քաղաքապետ Յացեկ Կորնովսկիի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով գործընկերոջը` Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է քննարկելու հետագա համագործակցության հետ կապված հարցեր և իրականացնելու կոնկրետ ծրագրեր, ինչի արդյունքում երկու քաղաքների միջև էլ ավելի կընդլայնվեն ու գործնական կդառնան երկկողմ հարաբերությունները. «Համոզված եմ, որ Երևանը և Սոպոտը համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկար ունեն ինչպես մշակույթի բնագավառում, այնպես էլ կառավարման հարցում փորձի փոխանակման առումով: Հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդմանն էր միտված նաև այս տարի ՀՀ Նախագահի Լեհաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի և Վարշավայի միջև ստորագրված մտադրությունների հուշագիրը, համաձայն որի՝ երկու մայրաքաղաքները պարտավորվել են զարգացնել բարեկամությունն ու խրախուսել Երևանի և Վարշավայի միջև ակտիվ համագործակցությունը» ,- նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ լեհական այլ քաղաքների հետ համագործակցությունը ևս կարող է խթան հանդիսանալ երկու ժողովուրդների կապերի էլ ավելի ամրապնդման հարցում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ քաղաքապետը նաև կարևորել է 2014թ-ի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում նախատեսվող հայկական արմատներով 19-20-րդ դարերի տաղանդավոր լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի գործերի ցուցահանդեսի բացումն ու Կասկադում լեհ դաշնակահար Լեշեկ Մոժջերի համերգի անցկացումը, ընդգծելով, որ սա ևս մեկ խթան է ամրապնդելու մշակութային համագործակցությունը. «Մշակութային այդ միջոցառումները կրում են ճանաչողական բնույթ և հնարավորություն կստեղծեն առավել մոտիկից ծանոթանալու լեհական մշակույթին: Վստահ եմ, որ մեր համագործակցության արդյունքում Լեհաստանում, ու հատկապես Սոպոտ քաղաքում ևս, կանցկացվեն նմանատիպ միջոցառումներ և կներկայացվի հայկական հարուստ մշակույթը: Սա նաև հրաշալի առիթ է մշակութային երկխոսության տեսանկյունից»,- նշել է Երևանի քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Սոպոտի քաղաքապետ, Յացեկ Կորնովսկին համոզմունք է հայտնել, որ առաջիկայում Երևանի և Սոպոտի միջև հարաբերություններն ավելի սերտ ու գործնական կդառնան. «Սոպոտը ևս ապրում է մշակութային հարուստ կյանքով և ես համոզված եմ, որ երկու քաղաքներն իսկապես ունեն մեծ ներուժ համատեղ ծրագրերի իրականացման հարցում»,- նշել է Յացեկ Կորնովսկին և երկու քաղաքների միջև հարաբերությունների սերտացման հարցերն առավել հանգամանալի քննարկելու համար, օգտվելով առիթից, Տարոն Մարգարյանին հրավիրել է պաշտոնական այցով հյուրընկալվել Սոպոտում:

Հանդիպման վերջում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Երևանում նախատեսվող մշակութային միջոցառումներն անցնեն հավուր պատշաճի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում