«Ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքը քննարկում է ինքաբացարկից հրաժարված պատգամավորներին խմբակցությունից հեռացնելու հարցը, որպեսզի ԱԺ-ում չհավակնեն որևէ պաշտոնի՝ հանձնաժողովներում և խորհրդարանական պատվիրակությունում: ԱԺ նոր կանոնակարգով՝ խմբակցությունը իրավունք ունի պատգամավորին քվեարկությամբ հեռացնել խմբակցությունից:









































