Գյումրիում 7 հոգուց բաղկացած ընտանիքի սպանության մեղադրանքով ցմահ դատապարտված ռուս զինվորական Վալերի Պերմյակովը պատիժը կկրի Ռուսաստանում: Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն՝ հղում կատարելով Հյուսիս-Կովկասյան շրջանային ռազմական դատարանին, որը հինգշաբթի օրը ընդունել է Հայաստանի դատական մարմնի դատավճիռը:
«Իհարկե, նա իր պատիժը կկրի Ռուսաստանում»,- պարզաբանել է գերատեսչության ներկայացուցիչը՝ չհստակեցնելով, թե ՌԴ որ տարածաշրջանում Պերմյակովը կկրի իր պատիժը:









































