Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Իսպանիայի Մալագա քաղաքում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը

Մայիսի 3-ին Մալագայում հանդիսավոր կերպով բացվեց ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը:

ԱԳՆ-ից  հայտնում են, որ արարողության ներկաների թվում էր Մալագայի քաղաքապետ Ֆրանսիսկո դելա Տոռեն, Մալագայում ԻԹ Կառավարության պատվիրակ Միգել Բրիոնեսը, Մալագայում գործող հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարներ, հայտնի քաղաքական գործիչներ, գործարարներ, մշակույթի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Իսպանիայում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Շնորհք աբեղա Սարգսյանը:

Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցն իր ողջույնի խոսքում շնորհավորեց ներկաներին Մալագայում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման առթիվ՝ այն համարելով ևս մեկ կարևոր ձեռքբերում հայ-իսպանական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման ուղղությամբ: Երախտիքի խոսքեր հնչեցին նաև քաղաքային իշխանությունների հասցեին՝ Մալագայում տասնամյակներ շարունակ բնակվող մեր հայրենակիցների նկատմամբ հյուրընկալ վերաբերմունքի, նրանց հուզող խնդիրների նկատմամբ անտարբեր չմնալու և ցուցաբերվող շարունակական աջակցության համար: Այս համատեքստում կարևորվեց անցած տարի Մալագայի քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող և դատապարտող հայտարարության ընդունումը:

Մալագայում ՀՀ պատվավոր հյուպատոս Ալբերտո Բենիտո Գարսիան, իր հերթին շնորհակալություն հայտնեց վստահության համար և շեշտեց, որ իր համար իսկապես պատիվ է լինել Հայաստանի ներկայացուցիչն Իսպանիայի այդ հատվածում: Հավելեց, որ իր պարտականությունները կատարելու է ամենայն պատասխանատվությամբ և մեծ հետաքրքրվածությամբ:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև քաղաքապետ Ֆրանսիսկո դե լա Տոռեն և Մալագայում ԻԹ Կառավարության պատվիրակ Միգել Բրիոնեսը, ովքեր հայտնեցին իրենց պտրաստակամությունը՝ սատարել հայ-իսպանական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև՝ պատվո հյուպատոսության գործունեությանը:

Բացման արարողությանը նվիրված ընդունելությունը տեղի ունեցավ քաղաքի պատմական Սուրբ Կատալինա ամրոցում, որին ներկա էին շուրջ 200 հրավիրյալներ: Միջոցառմանը լայնորեն անդրադարձ եղավ նաև տեղական ԶԼՄ-ներում, որոնց ներկայացուցիչները նույնպես հրավիրված էին արարողությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում