Բրազիլիայի արհմիությունների կազմակերպած հանրահավաքը Ռիո դե Ժանեյրոյի կենտրոնում ավարտվել է ջարդերով ու ոստիկանների հետ զանգվածային ընդհարումներով: Այս մասին հայտնում է Globo-ն:
Ցույցի ժամանակ խաղաղ ցուցարարների շարքում հայտնվել են Black Bloc անարխիստական շարժման մասնակիցները: Նրանք հակամարտության մեջ են մտել ոստիկանների հետ: Ծեծկռտուքի մեջ ներգրավված են եղել 130 ոստիկան և 300 անարխիստ:
Ցուցարարների մի մասը զբաղեցրել էր Ռիոյի քաղաքապետարանի մուտքը: Ցուցարարներին ցրելու համար գործի են դրվել ոստիկանության հատուկ ջոկատներ և ջրցան մեքենաներ:
Ցուցարարները պահանջել են դադարեցնել գնաճն ու կոռուպցիան, բարձրացնել կրթության ու առողջապահության որակը:







































