Չնայած սիրային հարցերում անհաջողությանը՝ Քրիստեն Ստյուարտը շարունակում է հետաքրքրել տղամարդկանց, այն էլ՝ մեծահարուստ: Այս մասին տեղեկացնում է viva.ua-ն:
Այսպես. դերասանուհու հետ 15 րոպեանոց հանդիպման դիմաց Մերձավոր Արևելքից մի արքայազն վճարել է 500 հազար դոլար, որը Քրիստենը փոխանցել է «Սենդի» փոթորկից տուժածների հիմնադրամին:
Խորհրդավոր անծանոթը դեռ անցած տարեվերջին էր ձգտում հանդիպել դերասանուհուն, բնականաբար՝ կլորիկ գումարի դիմաց:
Քրիստենը համաձայնեց հանդիպել, երբ գումարը հասավ կես միլիոն դոլարի:
Ինչպես հայտնում են արևմտյան լրատվամիջոցները, արքայազնը նրա ընկերակցությամբ անցկացրել է ընդամենը 15 րոպե ու շատ գոհ է եղել:











































