ԱՄՆ Հետախուզական դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Կոմին հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է միջամտել ամերիկյան քաղաքականությանը և ապաստան է տրամադրում կիբերհանցագործներին: Այս մասին Կոմերը հայտարարել է Սենատում լսումների ժամանակ:
Հանրապետական կուսակցությունից սենատոր Լինդսի Գրեմը ՀԴԲ-ի ղեկավարին հարցրել է ամերիկյան քաղաքականությունում ռուսական հավանական միջամտության մասին, և Կոմին դրական պատասխան է տվել: Նա նաև ասել է, որ Ռուսաստանը Երկրագնդի վրա ամենամեծ սպառնալիքն է ժողովրդավարական գործընթացների համար:
Comey says Russia is still involved in American politics; Russia is “the greatest threat of any nation on Earth” to our democratic process pic.twitter.com/4ZJX9ufBVj
— Bradd Jaffy (@BraddJaffy) May 3, 2017









































