ՀԱՀ-ի ոստիկանությունն այսօր ցուցարարներին ցրել է արցունքաբեր գազի ու ռետինե փամփուշտների օգնությամբ: Յոհանեսբուրգի փողոցներ դուրս եկած բնակիչների բողոքի պատճառը եղել է պետական ծառայությունների ցածր որակը՝ հայտնում է France-Presse գործակալությունը: Մասնավորապես, դժգոհության պատճառ է դարձել այն, որ պետությունը բավարար սուբսիդիաներ չի տրամադրում տներ գնելու համար:
Որոշ տվյալներով՝ Յոհանեսբուրգի փողոցներ էր դուրս եկել մոտ 1000 մարդ: Ոստիկանության փոխանցմամբ՝ ձերբակալություններ չեն եղել:
Արցունքաբեր գազի և ռետինե փամփուշտների կիրառման անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, երբ ցուցարարները սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ և վառել մեքենաների անվադողերը:
Զոհեր և տուժածներ չկան:








































