Ավստրալիայի Մելբուրն քաղաքում հարյուրավոր կարմրահերներ են դուրս եկել փողոց՝ ի ցույց այն բանի, որ հպարտ են իրենց մազերով:
Շքերթը կարմրահերներին միավորելու և միասին ուրախ ժամանց անցկացնելու նպատակ է հետապնդել: Նրանցից ոմանք նոր բարեկամներ ձեռք բերելու հնարավորություն են համարում այդ տոնը:
Շքերթի նպատակը, սակայն, ոչ միայն ուրախանալն է. մարդիկ ցանկանում են աջակցել կարմրահեր երեխաներին, որոնք հաճախ տառապում են տարեկիցների ծաղրանքներից: Շքերթի մասնակիցները նվիրատվություններ են հավաքում՝ երեխաներին բռնությունից պաշտպանող հասարակական կազմակերպությանը հանձնելու նպատակով:







































