«Ծառուկյան» դաշինքի կողմից Հայաստանի ԿԸՀ ներկայացված ինքնաբացարկի բոլոր 23 դիմումները նոտարով հաստատված են եղել: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներից 23-ը նախօրեին ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԿԸՀ, սակայն արդեն այսօր նրանցից 11-ը հրաժարվել են իրենց դիմումներից եւ հայտարարել, որ ցանկանում են վերցնել իրենց մանդատները: Այդ թեկնածուներն են. Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Մուշեղ Սաղաթելյան, Ալիկ Եղիկյան, Արարատ Զուրաբյան, Սերգեյ Բագրատյան, Հրանտ Դավթյան, Վահան Կարապետյան, Մանուկ Սուքիասյան, Արթուր Մանուկյան, Արտյոմ Ծառուկյան:









































