Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ երկու երկրների համատեղ քայլերը կարող են ազդել Մերձավոր Արևելքում իրավիճակի վրա:
«Այսօր մենք շատ լավ հնարավորություն ունենք քննարկելու ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Մենք լուրջ աշխատանք ունենք անելու, մեր ուսերին մեծ պատասխանատվություն է ընկած: Հավատացած եմ, որ այն քայլերը, որոնք մենք իրականացնում ենք միասին, կփոխեն ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը», – ասել է Էրդողանը:








































