Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչները գրոհել են ՆԱՏՕ-ի ռազմաբազան Հերաթ քաղաքում: Ականատեսները հաղորդում են օտարերկացիների շրջանում զոհերի մասին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Զեմարի Բաշարին ասել է, որ մահապարտներն ահաբեկչություն են կազմակերպել, որը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի իտալական ռազմաբազայի մոտ:
Ականատեսները պնդում են, որ տեսել են մի քանի զոհված և վիրավոր զինվորական: Al-Arabia-ն հաղորդում է 2 զոհի և 26 վիրավորի մասին: Մեկ այլ ականատես պնդել է, որ ռազմաբազան շրջապատված է գրոհայինների կողմից:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի հրթիռակոծության հետևանքով զոհվել է աֆղանցի 12 երեխա, ինչի համար ՆԱՏՕ-ն այսօր ներողութոյւն է խնդրել և խոստացել փոխահտուցել տուժածներին աֆղանական ավանդույթների համաձայն:










































