Monday, 15 06 2026
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ
Լարսը բաց է
08:30
Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքի մասին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան

Բեկումնային բովանդակություն

Մայիսի 28-ին առիթով Սերժ Սարգսյանի ուղերձը բավական հետաքրքրական տարրեր է պարունակում իր մեջ: Բանն այն է, որ դրանում նկատելի են «շեղումներ» մինչ այժմ եղած այսպես ասած պաշտոնական կամ իշխանական պրոպագանդայից: Ի՞նչ կար մինչ այժմ այդ առումով: Մինչ այժմ համարվում էր, որ ազգի շահն ամեն ինչից վեր է և եթե որևէ մեկը բարձրացնում էր քաղաքացիական, իրավական, մարդու իրավունքի և ազատության հետ կապված խնդիրներ, ապա այդ տարատեսակ ցեղակրոններն ու ազգայնականներն այդ անձին մեղադրում էին դրանցով ազգի հիմքերը խարխլելու, ազգային շահերին հակադրվելու համար:

Իսկ ի՞նչ է ասում Սերժ Սարգսյանն այժմ: «Ուժեղ բանակը լավ է, իսկ ուժեղ, ազատ և պաշտպանված քաղաքացիների բանակը` շատ ավելի լավ: Ազատ քաղաքացին ամենահուսալի պատվարն է թե՛ արտաքին թշնամու, թե՛ ներքին ապօրինությունների դեմ: Եթե մարդը չունի լիակատար ազատություն և իրավունքներ իր հայրենիքում, նա ումի՞ց և ի՞նչ պետք է պաշտպանի: Կարծում եմ` այս հարցը բոլորը պետք է տան իրենց: Ազգի շահերն ու ազատությունը կարելի է ու պետք է համադրել անհատների շահերին և ազատություններին: Ամենևին էլ պարտադիր չէ, որ մեկը զոհաբերվի մյուսին: Ճիշտ հակառակը` սրանք մեկ համալիր են», ասում է Սերժ Սարգսյանը:

Պետք է համաձայնել, որ սա, թեկուզ միայն բանավոր, ընդամենը ելույթի կամ ուղերձի մակարդակով, այդուհանդերձ բավական շրջադարձային և մինչ այժմ կարծես թե չհնչած մոտեցում է: Փաստորեն իշխանությունը հայտարարում է, որ մարդու իրավունքի և ազատության մասին հարցապնդումներն ու պահանջները, որ ներկայացնում է քաղաքացին կամ քաղաքացիները, ոչ միայն չեն կարող համարվել ազգային կամ պետական շահին դեմ, այլ նույնիսկ պետք է համարվեն այդ շահի ամբողջացմանն ուղղված գործողություններ: Սա խոսք է, որի հանդեպ հավատն ու վստահությունը Հայաստանի հասարակությունն իշխանության առումով վաղուց է կորցրել: Սակայն, կա նաև թերևս աքսիոմատիկ մի ճշմարտություն, որ խոսքը գործողությունների, տվյալ դեպքում քաղաքականության նախասկիզբն է:

Ավելին՝ բավական արժեքավոր նախասկիզբ, որովհետև մի բան է քաղաքականություն, որին նախորդել է որևէ խոսք, և մեկ այլ բան քաղաքականություն, որը խոսքի վրա հիմնված չէ: Խոսքն ավելի պարտավորեցնող հանգամանք է, և տվյալ դեպքում այն հնչել է, ինչը նշանակում է, որ իշխանության պարտավորությունն է մեծացել: Թվում է, որ որևէ արժեք չկա, երբ միայն խոսվում է, իսկ համարժեք գործ չի կատարվում: Անշուշտ: Դրանով խոսքը նույնիսկ արժեզրկվում է: Բայց պետք է երևի թե նայել խնդիրը հակառակ կողմից: Իսկ այդ իմաստով շատ գնահատելի է, որ այժմ նախագահի մակարդակով հնչում է քաղաքացիական և ազգային շահերի համադրության, ոչ թե հակադրության դիլեման:

Այսինքն, սահմանվում է մի նշաձող, թեկուզ քարոզչական նկատառումներով, որով իշխանությունն ինքն իր համար է՛լ ավելի է բարձրացնում քաղաքացիական պահանջների մակարդակը: Այժմ Սերժ Սարգսյանը պատասխանատու է իր ասած ազատ քաղաքացիների հասարակության ձևավորման համար, և այժմ նրա գործողությունները պետք է դիտարկել բացառապես այդ պրիզմայով: Ի վերջո, խոսքի դեպքում է ակնառու դառնում խոսքի և գործի հակասությունը, և այդ տեսանկյունից մայիսի 28-ի ուղերձը իսկապես բեկումնային բովանդակություն ունի Հայաստանում առկա գործընթացների զարգացման տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում