Գրանցվել է ամենամեծ բարձրությունից բասկետբոլային գնդակը զամբյուղը նետելու ռեկորդ: Գնդակը նետվել է 98 մետր բարձրությունից՝ Ռոտերդամի «Եվրոմաստ» աշտարակից:
Ռեկորդի սահմանման համար ավստրալիացի երիտասարդների How Ridiculous խմբից 62 փորձ է պահանջվել: Գնդակը զամբյուղն է նետել Քայլ անունով մասնակիցը:
Տեղի կառավարության ներկայացուցիչները դարձել են ռեկորդի ականատեսը: Այն դեռևս պետք է հաստատվի Գինեսի հանձնաժողովի կողմից:









































