«Ազգային ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը ամբիոնից հարցրել է, թե իր հակառակորդ Էմանուել Մակրոնը ինչ սոուսով «կուտի ֆրանսիացիներին»: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ես խնդրում եմ մեզ ճիշտը ասեք. ի՞նչ սոուսով է նա ցանկանում «ուտել» ֆրանսիացիներին: Ո՞վ է լինելու նրա վարչապետը: Խորհրդարանական ընտրություններում սոցիալիստների կուսակցությունից քանի՞ պատգամավոր ներգրավված կլինեն նրա քարոզարշավում»,- հայտարարել է Լե Պենը` ելույթ ունենալով Փարիզի արվարձան Վիլպենտ համայնքի բեմից:









































