Տեխաս նահանգի Կանտոն քաղաքին պտտահողմ է պատուհասել, ինչի հետևանքով առնվազն 5 մարդ է մահացել, ևս մոտ 50-ը վնասվածքներ են ստացել։ Այս մասին փոխանցում է CBC News-ը։ Պտտահողմի զոհերի ինքնությունը դեռևս չի պարզվել։
Պտտահողմն իրենից հետո թողել է բազմաթիվ շրջված մեքենաներ, կոտրված ծառեր և վնասված տներ։










































