Monday, 06 05 2024
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է
Փաշինյանին խնդրել եմ՝ ա-երով մի խոսիր, ազգանունդ փոխիր. ամեն մեծ բան փոքր քայլից է սկսվում
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
Հրդեհ Հրազդանի կիրճի չբնակեցված փայտե տնակում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Պայթյունի կեղծ ահազանգ է տվել, որպեսզի ընկերուհին չմասնակցի բարեկամի հարսանիքին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ավարտվեց Գևորգ Ա.-ի գործի դատական քննությունը:

25-ամյա Գևորգին մեղադրանք էր առաջադրվել նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդվածով: Որպես խափանման միջոց՝ ընտրվել էր կալանավորումը:

Ըստ մեղադրանքի՝Գևորգ Ա.-ն խանդել ու չի ցանկացել, որ իր ընկերուհի Ռ.-ն մասնակցի մորաքրոջ որդու հարսանիքին, որը տեղի էր ունենալու Ջրվեժի ռեստորաններից մեկում:

Գևորգը, «խանդի շարժառիթից դրդված ու գիտակցելով, որ  իր կողմից տրված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», 2016 թվականի ապրիլի 16-ին, ժամը 17-ն անց 29-ին զանգահարել է ոստիկանության «1-02» հեռախոսահամարին ու սուտ հաղորդում է տվել, իբր՝ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող «Վան» կամ «Անուշիկ» ռեստորանում պայթյուն է տեղի ունենալու:

Ամբաստանյալ Գևորգ Ա.-ն, խորհրդակցելով իր շահերի պաշտպանի հետ, միջնորդեց, որ գործը քննվի արագացված ընթացակարգով:

Առաջադրված մեղադրանքն ընդունելով հանդերձ՝ Գևորգն ասաց. «Ճիշտ է, իմ զանգը եղել ա, բայց ես ոչ ադեկվատ վիճակում եմ եղել… Ընդունում եմ, որ սխալ եմ արել…»:

Գևորգը նշեց նաև, որ ընկերուհուն նախապես չի սպառնացել , թե  զանգելու է ոստիկանություն ու կեղծ ահազանգ տա՝ ռեստորանում նախապատրաստվող պայթյունի վերաբերյալ: Ընկերուհուն զանգել է ոստիկանություն զանգելուց հետո, ուղղակի տեղեկացրել է, թե ինչ է արել…

Մեղադրող դատախազը, որ մեղադրական եզրակացությունը հաստատելիս առարկել էր գործն արագացված ընթացակարգով քննելու դեմ, դատարանում փոխեց դիրքորոշումը ու համաձայնեց, որ գործը քննվի արագացված կարգով:

Դատարանը հրապարակեց ու հետազոտեց ամբաստանյալի անձը բնութագրող փաստաթղթերը: Գևորգ Ա.-ն նախկինում դատապարտված է եղել, 2 տարի ազատազրկում է կրել ու ազատություն է դուրս եկել 2014 թվականին:

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ հոգեկան որոշակի խնդիր ունեցող Գևորգ Ա.-ն ճանաչվել է սահմանափակ մեղսունակ:

Դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով ու միջնորդեց Գևորգ Ա.-ին մեղավոր ճանաչել ու դատապարտել 1 տարի 6 ամիս ազատազրկման:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը իր ճառում շեշտը դրեց Գևորգ Ա.-ի վատառողջության վրա, նշեց, որ նա կատարել է միջին ծանրության հանցավոր արարք, խնդրեց նրա նկատմամբ հնարավորինս մեղմ պատիժ սահմանել:

Ամբաստանյալ Գևորգ Ա.-ն ասաց. «Խղճով դատեք ինձ, ես հասկացել եմ, որ սխալ եմ արել»:

Հարցին՝ «Հասկացե՞լ ես, որ քո արարքի պատճառով մի հարսանիք ա հարամ էղել», ամբաստանյալ Գևորգ Ա.-ն պատասխանեց . «Հասկացել եմ: Նորմալ վիճակում որ լինեի, նման բան չէի անի»:

Դատարանը Գևորգ Ա.-ին մեղավոր ճանաչեց մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդվածով, ու դատապարտեց 1 տարի ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում