Հայտարարվել են Man Booker Prize գրական մրցանակի հավակնորդների կարճ ցուցակում ընդգրկվածների անունները: Այս մասին հաղորդվում է Բուկերովյան մրցանակի պաշտոնական կայքում՝ փոխանցում է Gazeta.ru-ն:
Մրցանակը կարող են ստանալ 6 գրողներ՝ բրիտանացի Ջիմ Կրեյսը («Բերքը» վեպ, Harvest), իռլանդացի Քոլմ Թոյբինը («Մարիամի ուխտը», The Testament of Mary), ծագումով հնդիկ, ԱՄՆ-ում աշխատող Ջումպա Լահիրին («Հովիտ», The Lowland), կանադացի Ռուտ Օզեկին («Հեքիաթ ներկայի մասին», A Tale for the Time Being), Նովայոլետ Բուլավայոն Զիմբաբվեից («Մեզ նոր անուններ են պետք», We Need New Names) և նորզելանդացի Էլեոնորա Կատոնը («Լուսարձակները», The Luminaries):
Հաղթողը հայտնի կդառնա Լոնդոնում հոկտեմբերի 15-ին կայանալիք արարողության ժամանակ:









































